ԻՊ-ը հարձակում է գործել իրաքյան ռազմաբազայի վրա. կա 15 զոհ

16:46 • 03.01.16


Մահապարտ-ահաբեկիչները  հարձակում են գործել Տիկրիտ սուննիների քաղաքում տեղակայված նախկին ամերիկյան բազայի վրա, ինչի հետևանքով 15 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է Reuters-ը` հարձակմանը 5 ահաբեկիչ է մասնակցել. 2 մահապարտներ ռազմաբազայի մուտքի մոտ կայանված մեքենաներում են գտնվելիս եղել, ևս 3-ը ռումբեր են պայթեցրել` գտնվելով ռազմաբազայի տարածքում:

Հարձակմանը զոհ է գնացել անվտանգության ծառայության առնվազն 15 աշխատակից, ևս 22 մարդ վիրավորվել է:

Պայթյունները որոտացել են հրապարակի մոտ, որտեղ անցկացվում են իրաքցի ոստիկանների պարապմունքները: 

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

 

ԻՊ-ը հարձակում է գործել իրաքյան ռազմաբազայի վրա. կա 15 զոհ