Պուտինն ասել է՝ որ երկիրն է սպառնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը

11:11 • 03.01.16

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին անվանել է սպառնալիք՝ այդ երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարության ծրագրով, հայտնում  է CNBC News-ը:
 

ԱՄՆ-ն նշվում է ի թիվս այլ գործոնների, որոնք պետք է սպառնալիք համարել Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Նշվում է, որ նման բան տեղի է ունենում առաջին անգամ, ինչը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի են վատթարացել Ռուսաստան – ԱՄՆ հարաբերությունները:
 

«Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ռազմավարության մասին» խորագրով փաստաթուղթը Պուտինը ստորագրել է Ամանորի նախօրեին:
 

Նույն ծրագրի 2009-ի տարբերակում ո՛ չ ԱՄՆ-ն, ո՛ չ ՆԱՏՕ-ն նշված չեն Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների շարքում:
 

Պուտինն ասել է՝ որ երկիրն է սպառնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը