Ուժգին երկրաշարժ Հնդկաստանում. կան զոհեր և վիրավորներ

10:50 • 04.01.16

Հնդկաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է. տեղեկացնում է ТАСС-ը:


Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է տուժած շրջաններ ուղարկել աղետի հետևանքները վերացնելու օպերատիվ ստորաբաժանումներ:


Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 04:40-ին: Դրա հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորությամբ, իսկ էպիկենտրոնը Մանիպուր նահանգում է ՝ Մյանմայի սահմանից ոչ հեռու:


Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հնդկաստանի հյուսիս-արևելյան և արևելյան գրեթե բոլոր նահանգներում:


Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.9 մագնիտուդ:

 

 

Ոչ մեծ վնաս է հասցվել Մանիպուրի վարչական կենտրոնին: Վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, հեռախոսակապը, ավերվել են մի քանի տասնյակ տներ:
 

Ուժգին երկրաշարժ Հնդկաստանում. կան զոհեր և վիրավորներ