Քաբուլի օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել

16:14 • 04.01.16

Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել. զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենայով մոտեցել է օդանավակայանի անցակետին ու գործարկել է մահապարտի գոտին, ինչպես նաև մեքենայում եղած պայթուցիկները:


Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

 

Այս պահին երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը պայթյունի պատասխանատվությունը չի ստանձնել:

Քաբուլի օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել