Ալժիրի նավամշակման գործարանում պայթյուն է որոտացել. կա 10 զոհ
16:33 • 05.01.16
Ալժիրի Sonatrach ընկերության նավթամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 10 մարդ է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունը որոտացել է Սկիկդա քաղաքում գտնվող ձեռնարկությունում, որ տեղակայված է երկրի հյուսիս-արևելքում:
Միջադեպից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Placeholder










