Բեյոնսեն կկատարի գլխավոր դերը իր սեփական ֆիլմում. The Sun
Գրավելով երաժշտական կարիերայի բարձունքները` երգչուհի Բեյոնսեն, կարծես թե, չի պատրաստվում կանգ առնել: The Sun պարբերականի տվյալներով` երգչուհին այժմ աշխատում է իր առաջին ֆիլմի վրա:
Ֆիլմը աֆրիկուհի Սաարտի Բարթմանի կյանքի մասին կենսագրական ֆիլմ է: Կինը 19-րդ դարի սկզբին ստիպողաբար ներառվում է լոնդոնյան ֆրիկ-շոուի կազմում, քանի որ եվրոպացիներին գրավում էր Բարթմանի ոչ ստանդարտ արտաքինը և հատկապես խոշոր հետույքը, որոնք տիպիկ են իր ազգի կանանց, գրում է buro247.ru-ն:
Վայրի կենդանու նման կնոջը ցուցադրել են վանդակում: Եվ շատերի համար նա դարձել է դաժան վերաբերմունքի խորհրդանիշ, որին ենթարկվել են սևամորթ կանայք անցյալում:
Իր ֆիլմում գլխավոր դերը մտադիր է կատարել Բեյոնսեն, ով արդեն հավաքել է դերասանական վարպետության դասախոսների և սցենարիստների մի թիմ:
Մինչ այս, Բեյոնսեն նկարահանվել է որոշ ֆիլմերում` «Կադիլակ ռեկորդս», «Օստին Փաուեր», «Վարդագույն հովազ»:










