Քուվեյթը հետ է կանչել Իրանում իր դեսպանին
Քուվեյթը հետ է կանչել Իրանում իր դեսպանին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հաղորդվում է, որ նախօրեին Սուդանի իշխանությունները որոշել են երկրի մայրաքաղաք Խարթումից արտաքսել իրանցի դեսպանին, երբ Բահրեյնը և Սաուդյան Արաբիան հայտարարել են Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:
Արաբական Միացյալ Էմիրությունները ևս կրճատում է իրանական դիվանագիտական ներկայացուցչությունը երկրում:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին իրանցի ցուցարարները, վրդովված շիա հոգևորականի գլխատմամբ, հրկիզել են Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության շենքը, որից հետո բարդացել են Իրանի և արաբական աշխարհի ներկայացուցիչ երկրների հարաբերությունները:










