Սիրիայում զարինի կիրառման նշաններ են հայտնաբերվել

12:30 • 05.01.16

Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետները Սիրիայում զարինի կամ նմանօրինակ թունավոր նյութի  օգտագործման հետքեր են հայտնաբերել: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուի զեկույցում:


Փաստաթղթում նշվում է, որ այդ եզրահանգմանը փորձագետները եկել են Սիրիայում թունավոր նյութերի հնարավոր կիրառման 11 դեպք ուսումնասիրելուց հետո:


«Որոշ դեպքերում տուժածները ենթարկվել են որոշակի թունավոր նյութերի, հավանաբար, զարինի ազդեցությանը, ինչը ցույց են տվել որոշ խմբաքանակի արյան փորձանմուշները», - ասվում է զեկույցում:

 

Հիշեցնենք, որ երեկ հաղորդվում էր Սիրիայի քիմիական զինանոցի ամբողջական ոչնչացման մասին:

 

Սիրիայում զարինի կիրառման նշաններ են հայտնաբերվել