Բահրեյնում «Իրանի հետ կապված» ահաբեկիչների խումբ են ջախջախել

18:39 • 06.01.16

Բահրեյնում ձերբակալել են «Իրանի հետ կապված» վեց ահաբեկիչներից բաղկացած խմբի: Խմբից մի հոգու հաջողվել է Իրան անցնել:

«Դոժդ» ալիքի փոխանցմամբ՝ ըստ Բահրեյնի ՆԳՆ-ի՝ ահաբեկչական խումբը գլխավորել են  «Քուրուուբ ալ-Բաստա» խմբավորումից  Ալի և Մոհամեդ Ֆահրաուի անունով եղբայրները: Հենց այս խմբավորմանն է Բահրեյնը պատասխանատու համարում երկրի պատմության ամենախոշոր ահաբեկչության համար՝ անցած տարվա հուլիսին: Այն ժամանակ երկու ոստիկան էր զոհվել:

Եղբայրներին մեղադրում են Իրանի իշխանությունների հետ համագործակցությամբ հարձակումներ նախապատրաստելու համար:

Սա տեղի է ունենում Իրան - Բահրեյն հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին:

Բահրեյնում «Իրանի հետ կապված» ահաբեկիչների խումբ են ջախջախել