Հս. Կորեայում փորձարկված միջուկային ռումբն ունեցել է 6 կիլոտոննա հզորություն

13:33 • 06.01.16

Չորեքշաբթի Հյուսիսային Կորեայում փորձարկված ջրածնային ռումբը ենթադրաբար  ունեցել է 6 կիլոտոննա հզորություն, հայտնում է vz.ru-ն:

Նշվում է, որ ոլորտի փորձագետները հանգել են այս եզրակացությանը` ուսումնասիրելով  պայթյունի հետևանքով առաջացած ստորգետնյա ցնցումները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Փհենյանը հաստատել է ջրածնային ռումբի փորձարկման տեղեկությունը` հավելելով, որ այդպիսով պաշտպանվում է Միացյալ Նահանգների ներկայացրած վտանգից:


Այս կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը պատրաստվում է այսօր արտահերթ նիստ անցկացնել:


 

Հս. Կորեայում փորձարկված միջուկային ռումբն ունեցել է 6 կիլոտոննա հզորություն