Իրաքցի զինվորականները հայտարարել են ԻՊ-ի պատերազմի նախարարին ոչնչացնելու մասին

20:37 • 06.01.16

Իրաքցի զինվորականները հաղորդել են, որ Իրաքի Անբար նահանգում օդուժի հասցրած հարվածի արդյունքում ոչնչացվել է  «Իսլամական պետություն» խմբավորման այսպես կոչված`  պատերազմի նախարարը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով ռազմական հրամանատարության տեղեկատվական բյուրոյի ֆեյսբուքյան հաղորդագրությունը, նախարարի հետ միասին սպանվել են նաև նրան ուղեկցող 3 զինյալներ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին տեղեկատվական բյուրոն հայտնել էր իսլամիստական խմբավորման ֆիննախարարին գերի վերցնելու մասին:


 

Իրաքցի զինվորականները հայտարարել են ԻՊ-ի պատերազմի նախարարին ոչնչացնելու մասին