Քլոե Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է հայերի Սուրբ Ծնունդը

22:21 • 06.01.16

Ամերիկյան հեռուստաշոուի աստղ  Քլոե Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել`  շնորհավորելով հայերի Սուրբ Ծնունդը:

Լուսանկարին կից Քլոեն գրառել է. «Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը, ինչպես և Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 6-ին: Աստվածհայտնությունը եկեղեցիները տոնում են որպես այն պահը, երբ իմաստուններն այցելում են Հիսուսին: Որոշ եկեղեցիներ, ինչպես և հայկականը, տոնում են նաև Հիսուսի մկրտությունը»: