Երևանի խաչմերուկներում եղանակային պայմանների պատճառով կատարված խախտումների գործերով վարչական տույժեր չեն կիրառվելու

17:51 • 06.01.16

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով, որ տեղացած առատ ձյան պատճառով Երևան քաղաքի խաչմերուկներում իրավախախտումների մեծ մասն ուղղակիորեն կատարվել են այլընտրանք չունենալու պայմաններում, 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 6-ը ներառյալ կատարված և Երևան քաղաքի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվելու և վարչական տույժեր չեն կիրառվելու:

Երևանի խաչմերուկներում եղանակային պայմանների պատճառով կատարված խախտումների գործերով վարչական տույժեր չեն կիրառվելու