Հրազենային վնասվածք ստացած Տարոնիկի գյուղապետի առողջական վիճակը բավարար է

16:41 • 06.01.16

Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված՝ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավար 35-ամյա Արմեն Խլղաթյանի առողջական վիճակը բավարար է. այս մասին Tert.am-ին ասաց գյուղապետի կինը:

«Առողջական վիճակը բավարար էր, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց գյուղապետի կինը:

Նա այլ մանրամասներ միջադեպից չհայտնեց՝ նշելով, թե տեղյակ չէ՝ ինչ է պատահել:

Հիշեցնենք, որ Արմեն Խլղաթյանի հրազենային վնասվածք է ստացել ձախ ազդրի շրջանում:

Նշենք, որ գյուղապետը մի խումբ անձանց հետ եղել է Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, որտեղ էլ անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել Ա. Կարապետյանի և Ա. Խլղաթյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Կարապետյանը մահացել է, իսկ Ա. Խլղաթյանը՝ վիրավորվել:

 

Հրազենային վնասվածք ստացած Տարոնիկի գյուղապետի առողջական վիճակը բավարար է