Սանդրա Բուլոկը և Չենինգ Տատումը դարձել են People’s Choice Awards-ի հաղթողներ
Լոս Անջելեսում հրապարակվել են People’s Choice Awards-ի 42-րդ մրցանակաբաշխության հաղթողների անունները, հաղորդում է lenta.ru-ն:
Ամենահեղինակավոր անվանակարգերից մեկում՝ «Սիրված ֆիլմ», հաղթել է «Ֆորսաժ-7» ֆիլմը, որը ստացել է նաև «Սիրված էքշն-ֆիլմ» մրցանակը: Լավագույն դրամա է ճանաչվել «Մարսիացին»:
Լավագույն դերասանի կոչումը ստացել է Չենինգ Տատումը, իսկ լավագույն դերասանուհի է ճանաչվել Սանդրա Բուլոկը: Ջոնի Դեպը մրցանակ է ստացել «Լավագույն դրամատիկական դերասան» անվանակարգում:
Մրցանակների քանակությամբ հեռուստաշոուների մեջ առաջատար է դարձել «Մեծ պայթյունի տեսությունը» ֆիլմը: «Լավագույն երգիչ» անվանակարգում հաղթանակ է տարել Էդ Շիրանը:
Թեյլոր Սվիֆտը ստացել է «Սիրված երգչուհու» տիտղոսը: «Սիրված խումբ» է ճանաչվել Fifth Harmony-ն:










