Երևանի Լենինգրադյան փողոցում Porsche Cayenne հարվածել է 63 համար երթուղայինին, կան տուժածներ. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «BEKO» կենցաղային տեխնիկայի խանութի դիմաց, բախվել են 25-ամյա Հակոբ Միքայելյանի վարած Porsche Cayenne մակնիշի 34 QP 765 համարանիշի և 70-ամյա Վալերիկ Քամալյանի վարած, թիվ 63 երթուղին սպասարկող Газель մակնիշի 0481 Տ համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջին իսկ պահից օգնության են հասել «BEKO» խանութի աշխատակիցները, ովքեր մինչ շտապ օգնության օպերատիվ ժամանումը, խանութում առաջին օգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










