Սաուդյան Արաբիան Եմենում կասետային ռումբեր է կիրառել. HRW

18:23 • 07.01.16

Սաուդյան Արաբիայի ավիացիան և նրա գլխավորած կոալիցիան Եմենի մայրաքաղաքի ռմբակոծման ընթացքում արգելված կասետային ռումբեր է օգտագործել:


Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նման եզրակացության են եկել Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչները:


«Դեռ հայտնի չէ, թե այդ ռումբերի կիրառման արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում արդյո՞ք տուժողներ եղել են, թե ոչ»,- ասված է հաղորդագրության մեջ:
 

Իրավապաշտպանները նշում են, որ այդ զենքերը կարող էին ընկնել քաղաքի բնակելի թաղամասերում: Human Rights Watch-ն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի այդ գործողությունը ռազմական հանցագործություն են համարում:

 

 

Սաուդյան Արաբիան Եմենում կասետային ռումբեր է կիրառել. HRW