ԻՊ-ն առաջին անգամ կնոջ է մահապատժի ենթարկել. ակտիվիստներ

13:22 • 07.01.16

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներն առաջին անգամ կին լրագրողի են մահապատժի ենթարկել, հաղորդում է korrespondent.net-ը:


Լրագրող Ռուկիա Հասանի մահվան մասին տեղեկությունը հաստատել են «Ռաքքան սպանում են լուռ» կազմակերպության ակտիվիստները, ովքեր հետևում են Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դեպքերը:


30-ամյա Ռուկիա Հասանն աշխատում էր որպես անկախ լրագրող՝ լուսաբանելով իսլամիստների հսկողության տակ գտնվող տարածքները: Նա գրում էր առօրյա կյանքի մասին Ռաքքա քաղաքում, որը Սիրիայում ԻՊ-ի հիմնական հենարանն է և հաճախ ենթարկվում է ավիահարվածների միջազգային կոալիցիայի կողմից:


Նա պարբերաբար հրապարակում էր իր նյութերը Facebook-ում Նիսան Իբրահիմ կեղծանվան տակ: Հասանի մահապատժի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն նա դադարել է նորություններ հրապարակել սոցցանցում 2015 թվականի հուլիսին:

 

ԻՊ-ն առաջին անգամ կնոջ է մահապատժի ենթարկել. ակտիվիստներ