Կոտայքում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ բռնության հետքերով. Shamshyan.com

10:55 • 07.01.16

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Նարեկ Մենդիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած մահվան փաստով, հայտնում է Shamshyan.com–ը։


Ըստ կայքի՝ ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմանաքարերի արտադրամասին կից շինությունում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված շինությունում, մահճակալին հայտնաբերել են ոչ մի տեղ գրանցում չունեցող, 66-ամյա Սամվել Մելիքսեթյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեսի և մարմնի վրա կան ծեծի հետքեր:


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։ 

 

Կոտայքում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ բռնության հետքերով. Shamshyan.com