Լիբիայի ռազմական ճամբարներից մեկում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան տասնյակ զոհեր
Լուսանկարը՝ ria.ru-ի
Մի քանի տասնյակ մարդ է զոհվել Լիբիայի ռազմական ուսումնավարժական կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Պայթուցիկով բեռնված բեռնատարը պայթել է Զլիտեն քաղաքում ռազմական ճամբարի մոտ: Ականատեսները պատմում են, որ զոհվել են տասնյակ մարդիկ:
Տարբեր լրատվամիջոցների տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է մինչև 43-ը: Զոհերի թվում խաղաղ բնակիչներ կան: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:










