Էստոնացին միլիոն եվրո է շահել վիճակախաղով
Էստոնիայի բնակիչը Viking Lotto միջազգային վիճակախաղով երկրի պատմության մեջ ռեկորդային գումար է հաղթել՝ 1 միլիոն եվրո, գրում է korrespondent.net-ը:
Eesti Loto պետական ընկերության տվյալներով՝ այդ շահումը Էստոնիայում վիճակախաղի ողջ պատմության ընթացքում ամենամեծն է: Տոմսը էստոնացին գնել է համացանցով: Այդ գումարը Viking Lotto վիճակախաղի ջեք-փոթի միայն կեսն է եղել, շահումի երկրորդ մասը գնացել է Նորվեգիա:
Նախորդ ռեկորդը՝ 768,7 հազար եվրո, գրանցվել է 2013 թվականին:
Eesti Loto պետական ձեռնարկությունը Էստոնիայում գործում է 1991 թվականից և երկրում տարբեր վիճակախաղերի ամենախոշոր կազմակերպիչ կազմակերպությունն է:










