Կանխվել է Դավթաշենի կամրջից 23-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը

10:05 • 07.01.16

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 7-ին՝ ժամը 03.58-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:


Հրշեջ-փրկարարները կանխել են 1992 թ. ծնված Մ. Ս.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունք:

 

 

Կանխվել է Դավթաշենի կամրջից 23-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը