Լիբանանի վարչապետը հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

12:40 • 08.01.16

 

Լիբանանի վարչապետ Ն. Վ. Թամմամ Սալամը հունվարի 6-ին այցելել է Անթիլիասի Մայրավանք՝ Սուրբ ծնունդի և Աստվածահայտնության տոնի եկեղեցական արարողության ավարտին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսին անձամբ փոխանցելով շնորհավորանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանից:
 

Հանդիպմանը Լիբանանի վարչապետն ու Արամ Առաջինը քննարկել են Միջին Արևելքի վերջին զարգացումները: Կողմերի միջև խոհրդակցության ավարտին նրանց միացել են նաև Լիբանանի էներգետիկայի և ջրի հարցերով նախարար Արթուր Նազարյանը և պատգամավոր Հակոբ Բագրատունին:
 


 

Լիբանանի վարչապետը հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ