Ավստրալիայում անտառային հրդեհները մոտ 100 տուն են ոչնչացրել, 3 մարդ կորած է համարվում
Ավստրալիայի Յարլուպ բնակավայրում առնվազն 95 տուն է այրվել անտառային հրդեհների պատճառով։ Հրշեջներին չի հաջողվում կանգնեցնել կրակի տարածումը, գրում է newsru.com-ը:
Փրկարարները շարունակում են փնտրել 3 բնակչի։
Ամբողջությամբ գնահատել վնասը դեռ հնարավոր չէ, քանի որ հրդեհը շարունակվում է։ Կրակը ոչնչացրել է բնակավայրի մեծ մասը: Բնակիչներին տարհանել են: Հաղորդվում է, որ ոչնչացվել է դպրոցը:
Շրջանի հրշեջ ծառայության ղեկավար Ուեյն Գրեգսոնը հայտնել է, որ կրակն արդեն տարածվել է 50.000 հա տարածքում և սպառնում է հարևանությամբ գտնվող այլ քաղաքներին։










