Ադրբեջանում տղամարդն ինքնահրկիզվել է դպրոցի դիմաց

10:03 • 08.01.16

Ադրբեջանի Նեֆթչալա քաղաքում ինքնահրկիզման փորձ է կատարել 63-ամյա Ալի Նավրուզովը, ով չի կարողացել պարտքերը մարել ազգային արժույթի անկման պատճառով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

 

Նավրուզովն ինքնահրկիզում է իրականացրել հունվարի 7-ին դպրոցի դիմաց, որտեղ աշխատել է որպես տեխնիկ: Նա այդ քայլը կատարել է մանաթի անկման պատճառով, որը կորցրել է իր արժեքի մոտ 1/3-րդն այն բանից հետո, երբ Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարեց, որ չի աջակցի ազգային արժույթին:
 

Գործընկերների խոսքով` Նավրուզովը բողոքել է, որ չի կարողանում վճարել բանկային վարկերը: Տղամարդը ողջ է մնացել, և այժմ գտնվում է կայուն վիճակում՝ քաղաքի հիվանդանոցում:

 

Ադրբեջանում տղամարդն ինքնահրկիզվել է դպրոցի դիմաց