Բելգիայի դատախազությունը նախազգուշացրել է հունվարի 15-ին սպասվող ահաբեկչությունների մասին

16:11 • 08.01.16

Բելգիայի դաշնային դատախազ Ֆրեդերիկ Վան Լևը նախազգուշացրել է հունվարի 15-ին սպասվող ահաբեկչությունների մասին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Բելգիայում մեղադրանք է առաջադրվել Փարիզի ահաբեկչությունների գործով 10 կասկածյալների:

 

«Մենք գիտենք, որ ահաբեկիչները մեծ նշանակություն են տալիս թվականներին, և հունվարի 15-ը Բելգիայի համար խորհրդանշական մեծ նշանակություն ունի»,-ասել է նա:

 

Դատախազի խոսքով՝ բելգիական հատուկ ծառայությունները միջոցառումներ են ձեռնարկում հարձակումները կանխելու համար:

 

2015 թվականի հունվարի 15-ին Բելգիայի հարավ-արևելքում ոստիկանությունը խոշոր հակաահաբեկչական գործողություն էր իրականացրել, որն ավարտվել էր ծայրահեղական խմբավորման անդամների հետ փոխհրաձգությամբ: Արդյունքում երկու ծայրահեղականներ սպանվել էին, 8-ը՝ ձերբակալվել ու կալանավորվել։

Բելգիայի դատախազությունը նախազգուշացրել է հունվարի 15-ին սպասվող ահաբեկչությունների մասին