Բրյուսելում հայտնաբերել են Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալի մատնահետքերը
Քննիչները Բրյուսելի բնակարաններից մեկը խուզարկելու ժամանակ հայտնաբերել են Փարիզի ահաբեկչությունների գործով հետախուզման մեջ գտնվող կասկածյալ Սալահ Աբդեսլամի մատնահետքերը, հաղորդում է gazeta.ru-ն:
Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր և ձեռքով կարված 3 գոտի, որոնք, ոստիկանության տվյալներով, կարող էին օգտագործվել պայթուցիկ նյութերի տեղափոխության համար:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բրյուսելում Փարիզի ահաբեկչությունների գործով խուզարկությունների ընթացքում մեկ մարդ է ձերբակալվել:
Փարիզում ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը մինչև հիմա չի հայտնաբերվել։
Նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական հարձակումների շարք էր տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ ավելի քան 130 մարդ է մահացել։










