ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում. ԼՂՀ ՊՆ

12:04 • 08.01.16

Ամանորյա տոների ընթացքում հիմնականում պահպանվել է շփման գծում հաստատված հարաբերական անդորրը, տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը:

 

Հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 4500 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առջանագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 






 

ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում. ԼՂՀ ՊՆ