Ամերիկյան հրթիռը սխալմամբ ուղարկվել է Կուբա

11:24 • 08.01.16

Ամերիկյան Hellfire հրթիռը 2014 թվականին սխալմամբ ուղարկվել է Կուբա, գրում է The Wall Street Journal-ը:


Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար նախատեսված զենքն անհայտ հանգամանքներում հայտնվել է ԱՄՆ-ի հարևան կղզում:

 

ԱՄՆ-ի իշխանությունները մեկ տարվա ընթացքում փորձել են Կուբայի իշխանություններին համոզել վերադարձնել հրթիռը, պնդում է պարբերականը՝ իր աղբյուրների հղումով:

 

Ամերիկացի մասնագետները նաև քննում են զենքի՝ Կուբա հասնելու ճանապարհները: Վարկածների թվում է նաև հանցագործների կամ լրտեսների գործունեությունը։


Փորձագետները հակված են մտածելու, որ հրթիռը Կուբա է ուղարկվել ոչ միտումնավոր, այլ «մարդկային մի շարք սխալների» արդյունքում։

 

Hellfire-ը «երկինք-ցամաք» տիպի հրթիռ է, որոնցով ուղղաթիռներից խոցում են ցամաքային թիրախները։

Ամերիկյան հրթիռը սխալմամբ ուղարկվել է Կուբա