Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով մահացածների եղբոր դին.Shamshyan.com

12:12 • 08.01.16

Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը։


Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, 55-ամյա Դավիթ Մամաջանյանի դին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ինքնասպան եղած տղամարդը 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով 3 մահացածների եղբայրն էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
 

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով մահացածների եղբոր դին.Shamshyan.com