Իրանն արգելել է իր քաղաքացիներին ուխտագնացության մեկնել Սաուդյան Արաբիա. CNN

13:27 • 08.01.16

Իրանն արգելել է իր քաղաքացիներին ուխտագնացության մեկնել Սաուդյան Արաբիայում գտնվող Մեքքա և Մեդինա։ Այդ մասին հայտնել է CNN-ը՝ նշելով, որ արգելքը կարող է բացասաբար անդրադառնալ սաուդացիների դրամական հոսքերի վրա։

 

Նշվում է, որ ամեն տարի Սաուդյան Արաբիան ուխտագնացությունից մոտ 18 միլիարդ դոլար է ստանում, ընդ որում՝ իրանցիները կրոնական զբոսաշրջության մեջ ամենախոշոր խմբերից են։

 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ամեն տարի Սաուդյան Արաբիայում գտնվող սրբավայրեր հաջ է իրականացնում մոտ 600 հազար իրանցի։

 

Հաջի արգելքից բացի Թեհրանն արգելել է նաև Սաուդյան Արաբիայից ապրանքների ներկրումը։ Այդ գործողությունները դիվանագիտական հարաբերությունների խզման և Եմենում իրանական դեսպանատանն ուղղված ավիահարվածների պատասխանն են դարձել, չնայած որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հերքում է ավիահարվածներ հասցնելը։

 

Իրանն արգելել է իր քաղաքացիներին ուխտագնացության մեկնել Սաուդյան Արաբիա. CNN