Կարակասի քաղաքապետը հրահանգել է Չավեսի նկարները փակցնել բոլոր փողոցներում, սյուներին ու դարպասներին

10:20 • 08.01.16

Կարակասի քաղաքապետ Խորխե Ռոդրիգեսը հրահանգել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի և երկրի ազգային հերոս Սիմոն Բոլիվարի նկարները փակցնել «բոլոր փողոցներում, սյուներին ու դարպասներին», տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

Քաղաքապետը հանձնարարությունը տվել է ի պատասխան այդ գործիչների լուսանկարները երկրի խորհրդարանի շենքին փակցնելու արգելքի:

 

Նա ընդգծել է, որ «Չավեսի ու Բոլիվարի անունները սրբացված են» վենեսուելացիների համար, և ոչ ոք չի կարող ատելություն տարածել նրանց դեմ:

 

Հունվարից մեկնարկել են վենեսուելական նոր խորհրդարանի աշխատանքները, իսկ իշխող կուսակցությունն ընտրություններում պարտություն էր կրել։

Կարակասի քաղաքապետը հրահանգել է Չավեսի նկարները փակցնել բոլոր փողոցներում, սյուներին ու դարպասներին