Ֆրանսիացի լարագնացն ընկել է 30 մետր բարձրությունից ու մահացել

11:30 • 08.01.16

Ֆրանսիացի հայտնի լարագնաց և էքստրեմալ Տանկրեդ Մելեն մահացել է՝ ընկնելով 30 մետր բարձրությունից:

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հաղորդել է Facebook-ում ակրոբատների խումբը:


Հունվարի 5-ին 32-ամյա Մելեն պատրաստվել է իրականացնել հանրահայտ հնարքը, որում նա մի օդապարիկից մյուսն է անցնում:

 

Գործընկերների ու ընկերների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մարզիկն իրենից հետո հրաշալի հիշողություններ, ազատության զգացողություն ու երազելու հնարավորություն է թողել։ Մելեն և նրա ընկերուհին՝ Տիֆանին, դաստիարակում էին փոքրիկ դստերը՝ Լեոնիին։

Ֆրանսիացի լարագնացն ընկել է 30 մետր բարձրությունից ու մահացել