Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում կիսամերկ տղամարդը հայհոյել է ուղևորներին

17:18 • 08.01.16

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է մի տղամարդ, որը տերմինալով քայլել է առանց վերնաշապիկի և անպատշաճ բառերով վիրավորել է ուղևորներին, տեղեկացնում է LifeNews-ը:


Տղամարդուն տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:


Պարզվել է, որ ձերբակալվածը Մոսկվայի 30-ամյա բնակիչ է: Ինչպես պարզվել է՝ նա ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել և չի կարողացել հասնել մինչ ուղևորների գրանցման բաժինը։

 

Նրան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն են ներկայացրել, ինչից հետո ազատ են արձակել։

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում կիսամերկ տղամարդը հայհոյել է ուղևորներին