Լևոն Մութաֆյանի մահվան գործով քրեական գործը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով

12:59 • 08.01.16

Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտե լրատվական ծառայությունից:


Հիշեցնենք, որ Լևոն Մութաֆյանի մարմինը հայտնաբերվել էր   2015 -ի նոյեմբերի  11-ին`  նախնական զննությամբ`  առանց  բռնության հետքերի. նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, և ավելի ուշ  հաղորդվել էր, որ թատերագետի մահը սրտային սուր անբավարարության հետևանք է։

 

Լևոն Մութաֆյանի մահվան գործով քրեական գործը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով