Օմսկում 5 երեխայի պատանդ վերցրած տղամարդը հանձնվել է ոստիկանությանը

16:55 • 08.01.16

Հինգ երեխայի պատանդ վերցնելու մասին հայտարարած Օմսկի բնակիչը հանձնվել է ոստիկանությանը, հաղորդում է gazeta.ru-ն։

 


Ուժայինների հետ խոսելուց հետո 34-ամյա տղամարդը համաձայնել է հանձնվել:

 


Հարցաքննության արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածի պատճառը կենցաղային կոնֆլիկտն է եղել։

 


Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ հոգեբանը տղամարդու մոտ շեղված վարքի նշաններ չի հայտնաբերել: Հարցաքննությունից հետո նրան բաց են թողել:

 

 

Իրավապահ մարմինները ստուգումներ են իրականացնում:

 


Ավելի վաղ հաղորդվել է, որ Օմսկի բնակիչը հինգ հոգու է պատանդ վերցրել և սպառնում է պայթեցնել բազմահարկ շենքի բնակարանը:

 

Օմսկում 5 երեխայի պատանդ վերցրած տղամարդը հանձնվել է ոստիկանությանը