Ռուսաստանում հարբած ուղևորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը

13:46 • 08.01.16

Վլադիվոստոկից Կամչատկայի Պետրոպավլովսկ թռչող ինքնաթիռի ոչ սթափ ուղևորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը։


Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը:

 

«Վայրէջքից հետո ինքնաթիռը տեղափոխվել է ավելի հեռու կայանատեղի, իսկ կարգը խախտող քաղաքացին փոխանցվել է ինքնաթիռ բարձրացած ոստիկաններին»,-պատմել է աղբյուրը:

 

Նրա խոսքով՝ ուղևորների ձեռքի պայուսակներն ու ուղեբեռները ստուգվել են, սակայն պայթուցիկ գտնել չի հաջողվել։

 

Աղբյուրը նշել է, որ իրավիճակը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա, և թռիչքները չեն հետաձգվել։

 

Միջադեպին պաշտոնական մեկնաբանություն դեռ չի տրվել։

Ռուսաստանում հարբած ուղևորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը