Ոստիկանները բնակարանագողին հայտնաբերել են շուկայում

12:34 • 08.01.16

 

Հունվարի 7-ին՝ ժամը 16-ին, 1940 թ. ծնված էմիր Կ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է տվել, որ մուտք են գործել գուգարք գյուղի իր բնակարանն ու գողացել կենցաղային իրեր:
 

Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 17.45-ին, Վանաձոր քաղաքի գյուղմթերքների շուկայից, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Արամ Շ.-ն` գողոնով հանդերձ:


Արամ Շ.-ն ձերբակալված է: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը:

 

Ոստիկանները բնակարանագողին հայտնաբերել են շուկայում