Եղանակային պայմանների պատճառով Ռումինիայում քիչ է մնացել խոշոր ավիաաղետ տեղի ունենա (տեսանյութ)
Բուխարեստից Բարսելոնա թռչող ինքնաթիռը Ռումինիայում միջանկյալ վայրէջքի ժամանակ չի կարողացել ժամանակին արգելակել սառցակալած թռիչքուղու վրա և դուրս է եկել տարածքի սահմաններից:
Ինչպես տեղեկացնում է 1tv.ru-ն, ինքնաթիռը կանգ է առել միայն այն ժամանակ, երբ այն բախվել է ձնակույտերին:
Ինքնաթիռում եղել է 116 ուղևոր։ Տուժածներ չկան: Արտակարգ պատահարից հետո օդանավակայանն անհապաղ փակել են:
Իսկ հարևան Բուլղարիայում ճանապարհները սահադաշտերի են վերածվել տեղացած սառցե անձրևների պատճառով:
Տեղումների պատճառով Սերբիայում ավելի քան 7000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։










