Ռաքքայում ԻՊ-ի գրոհայինը հրապարակայնորեն սպանել է իր մորը. իրավապաշտպաններ

16:17 • 08.01.16

Սիրիական Ռաքքա քաղաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամը հրապարակայնորեն սպանել է իր մորը։ Պատճառը եղել է այն, որ մայրը համոզել է որդուն լքել ԻՊ-ի շարքերը։ Այդ մասին հայտնում է Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ակտիվիստները մեջբերում են ականատեսների պատմածները, որոնց համաձայն 20-ամյա գրոհայինը սպանել է իր 40-ամյա մորը փոստային բաժամունքի մոտ, որտեղ նա աշխատում էր։

 

Գրոհայինն ասել է, որ մայրը համոզել է իրեն լքել ԻՊ-ի շարքերը և նրա հետ հեռանալ քաղաքից մինչ ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիան չի ոչնչացրել խմբավորումը:

 

Դրանից հետո երիտասարդն այդ մասին տեղեկացրել է խմբավորման տեղի ղեկավարությանը, և կինը մահապատժի է դատապարտվել։

 

Ռաքքան 2014 թվականից գտնվում է «Իսլամական պետության» հսկողության տակ։

 

Ռաքքայում ԻՊ-ի գրոհայինը հրապարակայնորեն սպանել է իր մորը. իրավապաշտպաններ