ԱՄՆ-ում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է Իրաքի 2 քաղաքացի

10:09 • 08.01.16

Իրաքի քաղաքացի 2 պաղեստինցիներ ձերբակալվել են ամերիկյան Սակրամենտո և Հյուսթոն քաղաքներում` միջազգային ահաբեկչական միության հետ կապ ունենալու կասկածանքով, գրում է Газета-ն:

 

Համաձայն դատական փաստաթղթերի` տղամարդկանցից մեկն ԱՄՆ է ժամանել 2012-ին` որպես Սիրիայից փախստական, 2-րդը` 2009-ին: Տեղեկացված աղբյուրի համաձայն` այժմ ստուգվում է նրանց կապը միմյանց հետ:

 

Սակրամենտոյում ձերբակալված 23-ամյա Ավս Մուհամեդ Յունիս ալ Ջայաբը կասկածվում է Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու և իշխանություններին կեղծ տեղեկություն տրամադրելու համար:
 

Հյուսթոնում ձերբակալված Օմար Ֆարաջ Սաիդ ալ Հարդանը մեղադրվում է ԻՊ-ի գրոհայիններին նյութական աջակցություն տրամադրելու համար:


 

ԱՄՆ-ում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է Իրաքի 2 քաղաքացի