Երևան-Վեդի ավտոբուսի վթարից տուժածները հարսանիքի էին գնում. Վեդու ԲԿ տնօրեն

16:00 • 08.01.16

Արարատի մարզի Վանաշենի ավտոճանապարհի վերջնամասում Երևան–Վեդի ավտոբուսին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի  հարվածից տուժածներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վեդու բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը:

 

Նա նշեց, որ տուժածները ընտանիքի անդամներ էին՝ հայրը և երկու որդիները և գնում էին հարսանիքի: «Տուժածներն արդեն տուն են գնացել, հիմնականում քերծվածքներ են ստացել, լուրջ վնասվածքներ չկան»,- ասաց նա և նշեց տուժածների անունները՝ Փինաչյան Կարեն, Փինաչյան Արսեն և հայրը՝ Փինաչյան Սանասար:


 

Երևան-Վեդի ավտոբուսի վթարից տուժածները հարսանիքի էին գնում. Վեդու ԲԿ տնօրեն