Դերասանուհի Լիվ Թայլերը սպասում է 3-րդ երեխային (լուսանկարներ)

15:19 • 09.01.16

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Լիվ Թայլերն ու նրա փեսացուն` Դեյվ Գարդները, որոնց առաջին համատեղ երեխան լույս աշխարհ է եկել 2015թ. փետրվարին, պատրաստվում են կրկին ծնող դառնալ։

 

Ինչպես նշում է Tatler-ը, դերասանուհին ուրախալի լուրը հայտնել է Instagram-ի միջոցով` անելով հետևյալ գրությունը. «Մեզ կրկին հյուր էր եկել արագիլը»:

 

Հայտնի է, որ Թայլերի համար սա կլինի արդեն 3-րդ երեխան։ Ներկայում զույգը դաստիարակում է  3 երեխայի, որից 2-ը զույգի նախորդ ամուսնություններից են, իսկ մեկը համատեղ է:


Դերասանուհի Լիվ Թայլերը սպասում է 3-րդ երեխային (լուսանկարներ)