50 տարի առաջ գրվել է Չեբուրաշկայի մասին գիրքը
Չեբուրաշկան զվարճալի մի գազանիկ է, որը գիտի, թե ինչ է իսկական ընկերությունը: Խորհրդային շրջանում ստեղծված այս կերպարը կարճ ժամանակահատվածում սիրվեց բոլորի կողմից՝ դառնալով «ազգային» հեքիաթային հերոս և մի քանի սերնդի երջանիկ մանկության խորհրդանիշը:
Հիսուն տարի առաջ Էդուարդ Ուսպենսկին չէր էլ կարող պատկերացնել, թե իր «թեթև ձեռքով» ստեղծված այս կերպարը կսիրվի ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև` դրա սահմաններից դուրս:
Չերբուրաշկայի արկածներիր մասին գիրքը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, սակայն դրա համաշխարհային հաջողության գաղտնիքը շարունակում է չբացահայտված մնալ:
Հետաքրքրական է, որ Չերբուրաշկայի գլուխներից ամեն մեկը հեղինակը գրելուց հետո ընթերցել է երեխաների համար` ստուգելով նրանց արձագանքն ու ըստ այդմ հասկանալով` հետաքրքի՞ր է այն, թե` ոչ:
«Հիշում եմ՝ մի անգամ 12-15 երեխա նստած էին նստարանին, ու ես կարդում էի նրանց համար: Հանկարծ ես նկատեցի, որ նրանք շեղվել են, խոսում են իրար հետ: Հասկացա, որ գրքի այս մասն այդքան էլ հետաքրքիր չէ, և դրա վրա աշխատելու կարիք կա»,-վերհիշել է Ուսպենսկին:
Ինչ վերաբերում է աշխարհը գրավելուն, ապա Չեբուրաշկան սիրվել է բազմաթիվ երկրներում, սակայն իսկական իրարանցում այն առաջացրել է Ճապոնիայում:
Այդ իսկ պատճառով ճապոնացիները նկարել են խորհրդային մուլտֆիլմի շարունակությունը` ամբողջությամբ պահպանելով դրա հերոսներին ու ոճային թեմատիկան:










