Քանյե Ուեսթը յուրաքանչյուր ուրբաթ՝ մինչ նոր ալբոմի շնորհանդեսը, նոր երգ կթողարկի

12:27 • 11.01.16

Լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր կարոտել են Քանյե Ուեսթ երաժշտին. ռեփերը որոշել է վերսկսել իր մոռացված G.O.O.D. Fridays ավանդույթը։ Այժմ յուրաքանչյուր ուրբաթ նա նոր երգ կթողարկի, գրում է buro247.ru-ն։

 

Ուեսթի նոր ալբոմի թողարկմանը մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ. Swish-ը վաճառքում կհայտնվի փետրվարի 1-ից:

 

Նոր ալբոմի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար երաժիշտը որոշել է վերականգնել 6-ամյա վաղեմության ավանդույթը։ Այժմ յուրաքանչյուր ուրբաթ` մինչ ալբոմի շնորհանդեսը, նա նոր երգ կթողարկի։

 

Երկու երգ արդեն իսկ ներկայացվել է։

Քանյե Ուեսթը յուրաքանչյուր ուրբաթ՝ մինչ նոր ալբոմի շնորհանդեսը, նոր երգ կթողարկի