Սթիվեն Սիգալը Սերբիայի քաղաքացիություն է ստացել
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հրամանով ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին սերբական քաղաքացիություն է տրվել, հաղորդում է gazeta.ru-ն։
Սիգալը հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրի երկրի դրական կերպարի առաջխաղացման նպատակով։
Նշվում է նաև, որ Սիգալն ունի Սերբիայում կինոյի ասոցիացիայի կազմակերպման պլաններ՝ արտասահմանյան ներդրումների գրավման նպատակով։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սերբիայի վարչապետն առաջարկել է Սթիվեն Սիգալին այկիդո սովորեցնել սերբական ոստիկանությանը։










