Դեյվիդ Բոուի մահից հետո նրա երգերի լսելիությունն ինտերնետում աճել է 30 անգամ
Բրիտանացի լեգենդար երաժիշտ Դեյվիդ Բոուի մահից հետո առաջին ժամերին նրա երգերի լսելիությունն ինտերնետում աճել է մոտ երեսուն անգամ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան տվյալներ է ներկայացրել Spotify ծառայությունը: Դրանից բացի, Բրիտանիայում ներկայումս iTunes էլեկտրոնային խանութներում երաժշտական ալբոմների ռեյթինգում առաջատար են Բոուի գործերը: Առաջին տեղում է նրա վերջին՝ Blackstar ալբոմը:
Միաժամանակ սոցցանցերում քվեարկությամբ ընտրվում են Բոուի լավագույն երգերը: Twitter-ում առաջատար է ճանաչվել Heroes («Հերոսներ») ստեղծագործությունը, որը ձայնագրվել է 1977:
Դեյվիդ Բոուին վախճանվել է հունվարի 10-ին 69 տարեկանում քաղցկեղի դեմ մեկուկես տարվա պայքարից հետո:










