Դևիդ Բոուին ավելի քան 870 մլն դոլարի ժառանգություն է թողել
Օրերս հարազատների շրջապատում իր մահկանացուն կնքած հայտնի ռոք երաժիշտ Դևիդ Բոուին թողել է մոտ 871 մլն դոլարի ժառանգություն:
Ինչպես հայտնում է kp.ru-ն, բացի այդ, 69-ամյա ռոք կուռքն իր հետնորդներին է թողել մեծ քանակությամբ անշարժ գույք` Կարիբյան Միստիկ կղզում և Շվեյցարիայում գտնվող հսկայական առանձնատներ, ինչպես նաև բազմաթիվ բնակարաններ։
Ըստ կտակի՝ Բոուիի կարողությունը ժառանգելու են նրա 60-ամյա այրին` Իման Աբդուլմաջիթը, 44-ամյա որդին` Դանկան Զոուին, և 15-ամյա դուստրը` Ալեքսանդրիա Զախրան:
Հիշեցնենք, որ երաժիշտը վերջին 18 ամսվա ընթացքում տառապել է քաղցկեղով, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն նրա մահից հետո:










