Այսօր կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը նշում է ծննդյան 80-ամյակը

16:50 • 12.01.16

Այսօր` հունվարի 12-ին, ծննդյան 80-ամյակն է տոնում լատվիացի հայտնի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը, ինչի կապակցությամբ Լատվիայի ազգային թատրոնի բեմում կկայանա նրա հոբելյանական համերգը:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, երեկոյի ընթացքում կհնչեն մաեստրոյի ամենահայտնի երգերը, ինչպես նաև թատերական բեմադրությունների համար գրված ստեղծագործությունները:


Պաուլսի գրած երաժշտությունը հնչում է աշխարհի ամենատարբեր անկյուններում գտնվող հեղինակավոր բեմերից: Իր արգասաբեր գործունեության ընթացքում տաղանդաշատ լատվիացին պարգևատրվել է բազում մեդալներով ու մրցանակներով:

 

Այսօր կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը նշում է ծննդյան 80-ամյակը