Պորտուգալիայում սկսվել են Դեպարդիեի մասնակցությամբ «Ստալինի բազմոցը» ֆիլմի նկարահանումները
Պորտուգալիայում սկսվել են «Ստալինի բազմոցը» ֆրանսիական ֆիլմի նկարահանումները` Ժերար Դեպարդիեի գլխավոր դերակատարմամբ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` այս մասին տեղեկացրել են «Մոսֆիլմից»: Կինոստուդիայից հայտնել են, որ Մոսկվայից կոստյումներ և անհրաժեշտ բեմական պարագաներ են ուղարկել նկարահանող խմբին` Ֆանի Արդանի ղեկավարությամբ: Դրանց թվում են ժամանակի զինվորական համազգեստն ու աքսեսուարները:
Նշվում է, որ նկարահանումներն սկսվել են հունվարի սկզբին: Le divan de Staline կոչվող ֆիլմում Դեպարդիեն մարմնավորելու է Իոսիֆ Ստալինին։
Ֆիլմը նկարահանվում է 2013-ին ֆրանսիացի գրող Ժան Դանիել Բալտասի հեղինակած գրքի հիման վրա: Նկարահանումներով զբաղվում է ֆրանս-պորտուգալական Leopardo Filmes ընկերությունը:










